Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Իշխանությունը պահելու երաշխիք

Իշխանությունը պահելու երաշխիք
04.03.2024 | 14:43

Ինչու՞ է Նիկոլն անպայման ուզում հասնել սահմանների ճանաչմանը, թեկուզ՝ կորուստներով, և ինչքանո՞վ է հավանական, որ Ռուսաստանն ինչ-որ հարցերում դրան դեմ է գնում, ու դրա համար էլ բանակցությունները տարվում են Արևմտյան որևէ տեղում։

Քանի դեռ երկրի բոլոր սահմանները հստակ գծված չեն, այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է։

ՆԱՏՕ-ի համար այս պահին արտաքին սահման է համարվում հայ-թուրքական սահմանը։ Եթե Հայաստանն էլ է անդամակցում, ապա պետք է հստակ լինեն Հայաստանի արևելյան սահմանի գծերը, ու դա կդառնա արտաքին սահման, թեկուզ՝ ժամանակավոր, մինչև Ադրբեջանին էլ մտցնեն։

Դրա համար էլ նույնիսկ Վրաստանի հետ սահմաններն են ճշտվում։

Ու էս դեպքում հնարավոր է, որ Ռուսաստանը խոչընդոտում է դրան, քանի որ պարզ է` ռուսները չեն ցանկանա երբեք ՀՀ-ի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը։

Իսկ ՀՀ իշխանություն կոչվածները ցանկացած կորստի կգնան, միայն թե մտցնեն ՆԱՏՕ, քանի որ դա իրենց իշխանության վրա մնալու միակ երաշխիքն է։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1336

Մեկնաբանություններ